Գորտն ապակե անոթում
Հեղինակ` Աննա Աշտոն
Թարգմանությունը՝ Շուշան Վարդանյան
Այս գիրքը երախտագիտությամբ և սիրով նվիրվում է հեղինակի տատիկին, Ստեֆանյա Բարտոսիկովային, ով անմնացորդ նվիրել է իր կյանքը հեղինակին
Սույն հրատարակության ոչ մի մաս չի կարող վերարտադրվել, տարածվել կամ փոխանցվել որևէ ձևով կամ որևէ եղանակով, ներառյալ լուսանկարահանումը, ձայնագրումը կամ էլեկտրոնային և մեխանիկական այլ մեթոդները, առանց թողարկողի նախնական գրավոր թույլտվության:
Այս պատմության բոլոր անունները, կերպարները և դեպքերը հորինված են: Ոչ մի նույնականացում իրական անձանց (կենդանի կամ մահացած), վայրերի, շինությունների և արտադրանքի հետ նախատեսված չէ:
Հեղինակային իրավունքները պատկանում են Աննա Աշտոնին
1.
Ջրաշուշանների երկրում ապրում է Փափեթ անունով փոքրիկ գորտը։ Նա իր ընտանիքով համայնքի մյուս գորտերի հետ միասին ապրում է մի մեծ ապակե անոթի մեջ։ Փարթամ բուսականությունն ու կանաչ ջրիմուռների հաստ շերտը ծածկում են ապակե անոթի պատը։ Գորտերն այնտեղ փակված են առանց այդ մասին իմանալու։
Բոբը՝ պատասխանատու մեծ պետը, հետևում է իր ցեղակիցների անցուդարձին ու ասում․
-Գնացե՛ք և քայլարշավով պտտվեք լճակի շուրջն ու երգեք․ “Մենք երջանիկ ընտանիք ենք, կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ Մենք երջանիկ ընտանիք ենք, կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ”։
2.
Փափեթն էլ է իր ծնողների հետ միասին քայլերգում, բայց անհամբեր սպասում է ջրի մեջ մտնելուն։ Նրա քույր Սիսին իրենց մայրիկի ձեռքը բռնած կամացուկ ցատկում է։
-Դեռ ինչքա՞ն պիտի քայլենք,- հարցնում է փոքրիկ Փափեթն իր ծնողներին,- ես ուզում եմ գնալ լողալու։
Ծնողները փորձում են կանգնեցնել նրան, բայց նա նետվում է փայլատակող ջրի մեջ, և բոլոր փոքրիկ գորտերը հետևում են նրա օրինակին։
3.
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ Ինձ նայեք,- գոչում է Փափեթը և մի մեծ ջրի շիթ շաղ տալով սուզվում ջրի մեջ։ Նրա ընկերներն ուրախանում ու ծափ են տալիս, իսկ Սիսի քույրիկը մնում է կանգնած և ամոթխած թաքնվում մայրիկի թիկունքում։ Նա գիտի, որ երթի ժամանակ լողալն արգելվում է։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ Այս ի՞նչ աղմուկ է,- խոժոռվում է մեծ պետ Բոբը։
4.
Բոբը հրամայում է․
-Անմիջապես դադարեցրե՛ք։ Բոլորդ ջրից դուրս եկեք։ Խաղալու ժամանակը չէ։ Ավարտեք վարժանքը։
Դժկամությամբ` նրանք բոլորը դուրս են գալիս ջրից և վերադառնում իրենց երթին։
-Մենք երջանիկ ընտանիք ենք,- արտասանում են բոլորը միասին։
Բոբը խոսում է ծնողների հետ․
-Սովորեցրեք ձեր երեխաներին ենթարկվել կանոններին։ Հիմա բոլորդ ազատ եք։
Ծնողները վերադառնում են իրենց աշխատանքին, իսկ բոլոր երեխաները գնում են դպրոց։
5.
Փափեթը դասասենյակում նստած սկսում է երազել։ Նա պատկերացնում է, թե ինչպես է տիեզերանավ կառուցում և թռչում Մարս։
Դասարանն աշխատում է բազմապատկման աղյուսակի վրա։ Ուսուցչուհին դիմում է Փափեթին․
-Դու ուշադի՞ր ես,- նա նկատել է, որ Փափեթն անուշադիր է,- կենտրոնացի՛ր և վերջացրո՛ւ երազելը։
Զանգը հնչում է, և դասն ավարտվում։
6.
Երբ դասերն ավարտվում են, երեխաները տուն են գնում։ Լճակը մեղմորեն շողշողում է ջերմացնող արևի ներքո։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ,- երգում են նրանք։
-Եկեք պարապենք մեր ցատկերն ու պտույտները,- ասում է Փափեթը։
-Իսկ ի՞նչ կասի Բոբը,- հարցնում են մյուս գորտերը։
-Նա չի իմանա։ Նա հիմա ննջում է։
Փափեթը ծիծաղելով թռչում է ջրի մեջ և սկսում մեջքի վրա լողալ։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ, դե եկե՜ք,- նա ձեռքով կանչում է ընկերներին։
Փափեթն ամբողջ ուժերը հավաքելով մի նոր մեծ ցատկի է պատրաստվում։
-Դը՜րը՜խկ։
Փափեթը գլուխը խփում է ինչ-որ բանի և տապալվում գետնին։
-Ա՜խ,- գոչում է նա` զարմացած բռնելով գլուխը։
Նրա գլխին մի ուռուցք է սկսում ձևավորվել։ Ընկերները շտապում են նրա մոտ։
-Ամեն ինչ կարգի՞ն է։
Փափեթը հայացքը հառում է վեր։ Նա հատուկ նայում է ապակե անոթի վերևի մասին և սկսում է հասկանալ մի բան, որը մինչ այդ չէր նկատել։
-Այնտեղ վերևում կափարիչ կա։ Հե՜յ։ Մենք ներսում թակարդված ենք։
7.
Փափեթը հանկարծ հիշում է, որ լսել է ծնողների խոսակցությունը մի վայրի մասին, որտեղ բոլորն ազատորեն կարող են գնալ ուր որ կամենան։ “Այդպիսի տեղ կա՞,”- մտածում է ինքնիրեն։
-Մենք կարո՞ղ ենք այստեղից դուրս գալ,- հարցնում է նա բարձրաձայն։
Բոլոր գորտերն իրար են նայում։
Ջրիմուռի հաստ շերտը ծածկում է նրանց տեսադաշտը։ Ինչ-որ մեկը ձգվում է ու շոշափում պատը։ Մոլախոտը պատից մաքրվում է, և գորտերը սկսում են կկոցել աչքերը արևի պայծառ լույսի հանկարծակի ներխուժումից։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։
8.
Փափեթն ամուր կպչում է ապակե պատին։ Նա տեսնում է երեխաներով լցված մի հսկայական զբոսայգի, որտեղ նրանք խաղում են իրենց ծնողների հետ, ծիծաղում են ու խնջույք կազմակերպում։ Այգու մեջտեղում մի մեծ լճակ է` ծածկված գույնզգույն ջրաշուշաններով։
Նա հմայված է։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։
-Ինձ հրեք վեր, որպեսզի ես ավելի լավ տեսնեմ,- ասում է նա իր ընկերներին։
-Դու մեզ փորձանքի մեջ կգցես մեծ պետ Բոբի մոտ,- ասում են նրա ընկերները և ցատկելով հեռանում` հետևում թողնելով Փափեթին։
9.
Փափեթը միայնակ նստում է ջրաշուշանի տերևին երազելով ապակե անոթից դուրս գտնվող մեծ կյանքի մասին։ Նա այնքան է տարվում իր մտքերով, որ չի նկատում մեծ պետ Բոբի մոտենալը։
-Ի՞նչ ես անում, փոքրիկ Փափեթ,- հարցնում է Բոբը,- փորձում ես դո՞ւրս գալ այստեղից։
-Կարո՞ղ եմ գնալ այցելել ապակե անոթից դուրս խաղացող երեխաներին։
Խոժոռվելով` Բոբն ասում է․
-Փափե՛թ, դու ունես այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է։ Եղի՛ր լավ գորտիկ և ենթարկվի՛ր կանոններին։
Բոբը հեռանում է ստուգելու մյուս գորտերին։
10.
Փափեթը մտածում է․ “Ապակե անոթի մեջ թակարդվելն ամենևին էլ զվարճալի չէ։ Դուրս գալու մի ելք պետք է լինի”։
Նրա գլխում մի միտք է ծագում, և նա վազում է ընկերներին գտնելու։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ Ես մի լավ լուր ունեմ,- հայտարարում է նա։
-Հիմա՞ ինչ ես մտածել,- հարցնում է նրա ընկերներից մեկը։
Փափեթը քմծիծաղում է և ասում․
-Ես պատրաստվում եմ մագլցել դեպի ապակե անոթի վերնամասը և դուրս ցատկել։
-Իիի՞նչ։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ Ամեն ինչ շատ պարզ է,- ասում է Փափեթը։- Պարզապես հավաքվեք այստեղ, և ես կցատկեմ մինչև անոթի գագաթը։
Նա արագորեն փորձում է մագլցել վեր, երբ ընկերները հանկարծակի սկսում են նրան ներքև քաշել։
-Այդ ի՞նչ եք անում,- հարցնում է Փափեթը։
Նա շրջվում է ու տեսնում, թե ինչպես են բոլորը հետ վազում, երբ նկատում են մեծ պետ Բոբին մոտենալիս։
11.
-Այդ կրկին դո՞ւ ես, Փափեթ,- ասում է Բոբը շատ բարձր ձայնով։
Փափեթը հասկանում է, որ մեծ փորձանքի մեջ է հայտնվել։
-Ես քեզ չասացի՞, որ պետք է մնալ պատի այս կողմում,- խստորեն ասում է Բոբը։
Նա Փափեթին հետ է տանում դասասենյակ։
-Ահա՛,- ասում է Բոբը՝ Փափեթին տալով թուղթ ու մատիտ։- Գրի՛ր հարյուր անգամ․ “Ես միշտ կենթարկվեմ կանոններին”։
12.
Փափեթը մենակ նստած է իր տնային աշխատանքի առջև, բայց նա վճռականորեն որոշել է չհանձնվել։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ Ես չեմ կարող մնալ։ Այստեղ ինձ համար ապագա չկա,- ասում է նա։
Փափեթը երազում է մյուս կողմում լինել և խաղալ այգում տեսած երեխաների հետ։ Նա երազում է տիեզերագնաց դառնալ։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։ ԵՍ ՉԵՄ ՀԱՆՁՆՎԻ,- բղավում է Փափեթը։
“Ես միշտ կենթարկվեմ կանոններին” գրելու փոխարեն նա գրում է․ “Ես երբեք չեմ հրաժարվի իմ երազանքից։ Ես երբեք չեմ հրաժարվի իմ երազանքից”։
13.
Արդեն ուշ է։ Փափեթի ծնողները նրան են փնտրում և գտնում են դասասենյակում միայնակ նստած։ Նրա մայրը նկատում է Փափեթի գրածը։
-Ի՞նչ է պատահել, Փափեթ,- հարցնում է նա։
Փափեթը նրանց պատմում է իր հայտնագործության մասին։
-Ապակե անոթից այն կողմ կյանք կա։
Նրանք միմյանց են նայում և գլխով անում։
-Այո... Փափեթ, այն կա։
Ասես ոչ մի տեղից, հանկարծակի հայտնվում է Մեծ պետ Բոբը։ Նա նախատում է Փափեթի ծնողներին․
-Ձեր որդուն տուն տարեք և սովորեցրեք կանոններին ենթարկվել։
13.
Տանը Փափեթը նստում է միայնակ։ Սիսին փորձում է նրա տրամադրությունը բարձրացնել։
-Դե լավ, Փափեթ, վերջացրու։ Արի պահմտոցի խաղանք։
Փափեթը տրամադրություն չունի, բայց գնում է նրա հետ խաղալու։ Նա թաքնվելու տեղ է փնտրում և պատի մոտ տեսնում է քարերի մի կույտ, մի իսկական լավ թաքստոց։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։
Երբ Փափեթը մագլցում է քարերի վրա, նա մի պահ կանգ է առնում ու մտածում․ “Եթե այս քարերի կույտն ավելի բարձրացնեմ, ես կհասնեմ պատի վերևի մասին”։
Նա արագորեն վայր է ցատկում, երբ նա տեսնում է մոտեցող Սիսիին։
-Բո՜հ, գտա քեզ,- գոչում է Փափեթը։ Սիսին ծղրտում է, և նրանք միասին ծիծաղում են։
14.
-Դու կարո՞ղ ես մի քանի քար բերել և ինձ օգնել աշտարակ կառուցել,- հարցնում է Փափեթը։ Սիսին ուրախանում է, որ կարող է օգնել։
Նա շատ քարեր բերելով հետ ու առաջ է վազում, իսկ Փափեթը դրանք իրար վրա բարձր շարելով ասում է․
-Մի քանի քար էլ բեր, Սիսի։ Մենք համարյա հասնում ենք ծայրին։
Վերջապես հասնում է կափարիչին։ Նա ամբողջ ուժով հրում է կափարիչը, բայց այն չի շարժվում, ամուր փակված է։
Փափեթը որոշում է․ “Կհարցնեմ հորս, գուցե նա կարողանա բացել”։
15.
Փափեթը հետ է վազում տուն և տեսնում է, որ հայրը զբաղված է ինչ-որ բանով։
-Այդ ի՞նչ ես պատրաստում, հայրիկ,- հարցնում է նա հորը։
-Այստեղ արի, Փափե՛թ։ Դու կարող ես ինձ օգնել։
Փափեթի հայրը բռնել է մի մեծ պլաստիկե շիշ, որի խցանն ամուր փակված է վերևում։ Նա շուռ է տալիս այնպես, որպեսզի խցանը ներքևում լինի։
-Ահա այստեղ, Փափե՛թ, կարո՞ղ ես փայտե կոնը սոսնձել քթամասում, իսկ թևերը շշի ներքևի մասում։
-Սա ՀՐԹԻՌ Է,- ասում է Փափեթը։ Նրա աչքերը լուսավորվում են ոգևորությունից։
16.
Փափեթն անհանգիստ թռչկոտում է։ Նա անհամբեր է, թե երբ են փորձարկելու այն։ Նա հարցնում է հորը․
-Իսկ ե՞րբ ենք թռցնելու։
Հայրը պատրաստում է հրթիռը։ Նա մղում է օդը շշի մեջ և արագ հրում դուրս։ Ճնշումը մեծանում է հրթիռի ներսում։ Ընտանիքի անդամները թաքնվում են քարերի մեջ և մեծ սպասումով դիտում են հայրիկին։
-Լաաաա՜վ, պատրա՞ստ ես։
Եվս մի քանի հրում... մեկ... երկու... երեք...
Վերջապես խցանը դուրս է նետվում։ Հրթիռն ուղիղ պայթյունով վեր է սլանում անհավանական արագությամբ։
17.
ԹԸ՜Ր՜ԸԽՔ։ Հրթիռի քիթը մեծ արագությամբ հարվածում է ապակե պատին։ Ապակին ճաքում է, և փոքրիկ կտորները կոտրվելով անցք են բացում ապակե անոթի պատին։ Փափեթը տեսնում է այդ բացվածքը։ Նա նայում է ծնողներին ու Սիսիին և բացականչում․
-ՍԱ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է։
Փափեթը մեծ ոստյուններով ցատկում է քարակույտ աշտարակի վրա։ Մինչ նա կհասներ ապակե անոթի եզրին՝ նրա շուրջը ուժեղ քամի է պտտվում։ Փափեթը վախենում է ընկնելուց և ամուր բռնվում է։ Հանկարծ նա իր թիկունքին զգում է հոր ձեռքի հպումը, որը նրան հրում է բացված անցքից դուրս։ Ամբողջ ընտանիքն իրար սեղմված պատի բացվածքով դուրս է գալիս ապակե անոթից։
Նրանք վերջապես ԱԶԱՏ են։
18.
Պատի աըդ կողմում ուրախ ցնծությունների ու քաջալերանքի ալիքները հասնում են ընտանիքին։
-Դուք այդ արեցիք։ Բարի գալուստ։ Դուք հիմա արդեն ապահով եք։
-Կըռկը՛ռ-կըռկը՛ռ-կըռկը՛ռ, կըռկը՛ռ-կըռկը՛ռ-կըռկը՛ռ, կըռկը՛ռ-կըռկը՛ռ-կըռկը՛ռ։
Արևի լույսը շողում է նրանց նոր աշխարհի վրա։
Այն այնքան պայծառ է, որ շլացնում է Փափեթին։
-Սա իրակա՞ն է, թե՞ երազում եմ տեսնում։
-Կը՜ռ-կը՜ռ-կը՜ռ։
19.
Օդը լցված է ծիծաղով ու երջանիկ կռկռոցներով։ Գնալով իրենց նոր տուն, Փափեթն ու իր ընտանիքը վայելում են իրենց նորահայտ ազատության պահը։ Հայր գորտի աչքերը փայլում են ու ճառագայթում հպարտության արցունքներից, երբ նայում է Փափեթին։
-Տղա՛ս,- ասում է նա,- մենք ԱԶԱՏ ենք, որովհետև դու երբեք չհրաժարվեցիր քո երազանքից։ Նա աչքով է անում Փափեթին։
Փափեթը երջանիկ ցատկոտում է ու երգում․
-Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը գողանա իմ երազանքը։
20.
Երբեք մի հրաժարվեք ձեր երազանքներից...
FROG IN THE GLASS JAR
DEDICATION
This book is dedicated to my grandmother,
Stefania Bartosikova, who endlessly
sacrificed her life to raise me.
With gratitude and love.
1.
In the land of Lily Pod lives a little frog named Poppet. He
and his family live in a large glass jar along with a community
of frogs. Lush vegetation and a thick layer of green algae
cover the glass wall of the jar. The frogs are confined without
knowing it.
Bob, the big boss in charge, looks over his tribe. “Go,march
around the pond and sing, ‘We are a happy family Kvak! Kvak!
Kvak! We are a happy family! Kvak! Kvak! Kvak!”
2.
Poppet marches along with his parents, but he can’t wait
to get in the water. His sister, Sisi, holds their mother’s
hand while quietly hopping along. “How much longer are
we going to keep marching?” Little Poppet asks his parents. “I
want to go swimming.”
His parents try to stop him, but he jumps into the glittering
water, and all the little frogs follow him.
3.
“Kvak! Kvak! Kvak! Watch me!” Poppet yells as he dives in,
making a huge splash. His friends cheer and clap. His sister, Sisi,
stays shyly hidden behind their mother. She knows swimming is
not allowed during marching!
“Kvak! Kvak! Kvak! What’s all this ruckus?” Bob, the big
boss, frowns.
4.
Bob commands, “Stop! Everyone out of the water. This is
not a time to play. Finish the exercise!”
Reluctantly, they all get out and fall back into formation.
March, march, march. “We are a happy family,” they recite
together.
Bob talks to the parents, “Teach your children to obey the
rules. You are all dismissed now.”
The parents go back to work, and all the children report to
school.
5.
Poppet sits in his classroom, daydreaming. He imagines
building a spaceship and flying to Mars.
The class is working on multiplication tables. The teacher
asks Poppet, “Are you paying attention?” She has noticed he
is distracted. “Focus and stop daydreaming.”
The bell rings and the lesson’s over.
6.
As school lets out, the children make their way home. The
pond gently sparkles under the warmth of the sun.
“Kvak! Kvak! Kvak!” they sing.
“Let’s practice our jumps and flips,” says Poppet.
“But what about Bob?” the other frogs ask.
“He will not find out! He is taking a nap.” Poppet laughs as
he jumps into the water, doing backflips. “Kvak! Kvak! Kvak!
Come on!” he calls, waving to his friends.
Poppet gathers himself for another gigantic jump, giving
it all he’s got. Bam! Poppet hits his head on something and
plummets to the ground. “Ouch!” he cries out in surprise,
holding his head. A bump starts forming on his noggin. His
friends rush over. “Are you okay?”
Poppet gazes upward. He looks intently at the top of the
glass jar and begins to understand what he didn’t notice
before. There is a lid on the top! “Hey! We are trapped inside.”
7.
Poppet remembers now hearing his parents talk about a
place where everyone is free to go wherever they want. “Is
there such a place?” he thinks to himself.
“Can we get out of here?” he says aloud. All the frogs look
at each other.
The thick layer of algae is blocking their view. Someone
reaches out and touches the wall. The algae rubs off and the
frogs squint their eyes against the sudden burst of bright
sunlight. “Kvak! Kvak! Kvak!”
8.
Poppet is glued to the glass wall. He sees an enormous park
full of kids playing with their parents, laughing, and having
picnics. In the middle of the park is a large pond covered in
colorful lilies.
He is mesmerized! “Kvak! Kvak! Kvak!
“Push me up so I can see better!” he says to his friends.
“You will get us in trouble with Bob, the big boss,” his friends
say as they leap away, leaving Poppet behind.
9.
Poppet sits by himself on a lily pad, dreaming about life
outside the glass jar. He is so caught up in his thoughts that
he does not notice Bob, the big boss, approaching.
“What are you doing, little Poppet?” Bob asks. “Are you
trying to get out?”
“Can I go visit the kids who are playing on the other side of
the glass jar?”
Frowning, Bob says, “Poppet, you have everything you need
right here! Be a good frog and obey the rules!” Bob leaves to
go check on the other frogs.
10.
Poppet thinks, “Being trapped in the glass jar is not fun.
There must be a way out.”
He gets an idea and runs to find his friends.
“Kvak! Kvak! Kvak! I have Good News!” he announces.
“What are you up to now?” one of his friends asks.
Poppet grins and says, “I am going to climb to the top of
the glass jar and jump out.”
“What???!!”
“Kvak! Kvak! Kvak! It’s simple,” says Poppet. “Just pile up
here and I will hop up all the way to the top.”
He starts climbing quickly when suddenly his friends start
pulling him down.
“What are you doing?” Poppet asks.
He looks back and sees them all running away as Bob, the big
boss, approaches.
11.
“It’s you again, Poppet!” Bob says with a loud voice.
Poppet knows he is in big trouble now!
“Didn’t I tell you to stay on this side of the wall?” Bob says
sternly.
He takes Poppet back to the classroom. “Here,” Bob says,
handing Poppet a piece of paper and a pencil. “Write ‘I will
always obey the rules’ 100 times.”
12.
Poppet is alone with his homework, but he’s determined not
to give up.
“Kvak! Kvak! Kvak! I can’t stay here, there is no future for
me!” he says.
Poppet dreams of being on the other side and playing
with the kids he saw in the park. He dreams of becoming an
astronaut! “Kvak! Kvak! Kvak! I WILL NOT GIVE UP!” Poppet
shouts.
Instead of writing, “I will always obey the rules,” he writes,
“I will never give up on my dream! I will never give up on my
dream!”
13.
It’s getting late and Poppet’s parents are searching for him.
They find him alone in the classroom. His mom notices Poppet’s
writing. “What happened, Poppet?” she asks.
Poppet tells them about his discovery. “There is life outside
the glass jar!” They look at each other and nod, “Yes … Poppet,
there is.”
Suddenly, Bob, the big boss, appears from nowhere. He
lectures Poppet’s parents. “Take your son home and teach him
to obey the rules!”
14.
At home, Poppet sits by himself. Sisi tries to cheer him up.
“Come on, Poppet. Let’s play hide and seek.” He is not in the
mood, but he goes to play with her. He looks for a place to
hide and sees a pile of rocks next to the wall, a good hiding
spot! “Kvak! Kvak! Kvak!”
As Poppet climbs to the top of the rocks, he pauses and
thinks, “If I build the pile high enough, I can get to the top of
the wall!”
When he sees Sisi coming toward him, he quickly hops down.
“Boo, I got you!” Poppet shouts. She squeaks and they both
laugh.
15.
“Could you bring me some rocks and help me build a tower?”
Poppet asks Sisi.
She is happy to help.
She runs back and forth, bringing more rocks, while Poppet
stacks them high.
“A few more rocks, Sisi. We are almost at the top!”
Finally, he reaches the lid! He pushes it with all his might, but
it’s locked in place! It won’t move.
Poppet decides, “I will ask my dad. Maybe he can open it.”
16.
Poppet runs back home and finds his dad busy working on
something.
“What are you making, Dad?” he asks him.
“Come here, Poppet. I can use your help.”
Poppet’s dad holds a big plastic bottle with a cork stuck
tightly into the top. He turns it upside down so the cork is at
the bottom.
“Here, Poppet, can you glue a wooden nose cone on top and
fins on the bottom of the bottle?”
“It’s a ROCKET!” says Poppet. His eyes light up with
excitement!
17.
Poppet is jumping eagerly. He can’t wait to test it.
He asks his dad, “When can we launch it?”
Dad is getting the rocket ready. He pumps air into the
bottle. He is pushing fast. The pressure builds up inside the
rocket. The family is hiding behind the rocks, watching Dad
with anticipation.
“Okaaaay! Are you ready?”
A few more pushes…One…two…three…
Finally, the cork pops out. The rocket blasts off and heads
straight up at an incredible speed.
18.
BOOM! The nose of the rocket hits the glass wall at full
speed. The glass cracks and small pieces break off, creating a
hole in the side of the jar. Poppet sees the opening! He looks
at his parents and Sisi, shouting, “THIS IS OUR CHANCE!”
Poppet hops toward the top of the rock tower, taking big
leaps. A strong wind swirls around him as he reaches the edge
of the glass wall. Gripping tightly, Poppet fears he might fall.
Suddenly, he feels his father’s hand on his back, pushing him out
of the hole! The whole family squeezes through the opening in
the wall and out of the glass jar!
They are finally FREE!
19.
On the other side of the wall, joyful cheers and waves of
encouragement reach the family.
“You did it! Welcome! You are now safe!” Ribbit! Ribbit!
Ribbit!
The sunshine is casting a radiant glow over their new world.
It’s so bright that it dazzles Poppet.
“Is this real or am I dreaming?” Ribbit. Ribbit. Ribbit.
20.
The air is filled with the sounds of laughter and happy ribbits
as Poppet and his family soak in the moment of their newfound
freedom and their new home. Daddy Frog’s eyes glitter with
tears of pride as he beams at little Poppet. “My son,” he says,
“because you never gave up on your dream, we are FREE!” He
winks at Poppet.
Poppet is happily hopping and singing, “I won’t let anyone
steal my dream!”
“Never give up on your dream!”